11.07.2025
Աշխատաժողով՝ Աղտոտիչների արտանետման և տեղափոխման ռեգիստրի արձանագրության վերաբերյալ
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակում» անցկացվել է աշխատաժողով, որը նվիրված էր Օրհուսի կոնվենցիայի Աղտոտիչների արտանետման և տեղափոխման ռեգիստրի արձանագրությանը։
Միջոցառման նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը և զարգացնել մասնակիցների կարողությունները։
Աշխատաժողովի ընթացքում ելույթ ունեցավ Գոռ Մովսիսյանը՝ ԱԱՏՌ արձանագրության համապատասխանության կոմիտեի անդամ և Նորվեգիայի Արկտիկայի համալսարանի հետազոտող։ Նա կիսվեց իր փորձով և գիտելիքներով։
Միջոցառմանը մասնակցում էին շրջակա միջավայրի նախարարության ստորաբաժանումների և բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։