Նորություններ
-
30 հունիս 2025
ՀԵՐՔՈւՄ
Մամուլում տարածված «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում» վերնագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։
-
30 հունիս 2025
Երիտասարդները ներգրավվում են կլիմայական քաղաքականության ձևավորման գործընթացում
Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցած միջոցառմամբ տրվեց Շրջակա միջավայրի նախարարությանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդի պաշտոնական մեկնարկը։
-
27 հունիս 2025
Կառավարության որոշմամբ հաստատվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը
Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված որոշման նախագիծը, որով նախատեսվում է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակ սահմանել 189 տոննա և որսի իրականացման ժամկետը սահմանել մինչև 2025 թվականի նոյեմբերի 20-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:
-
27 հունիս 2025
Կայացավ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) կազմակերպման ընթացիկ աշխատանքների քննարկումը
Շրջակա միջավայրի նախարարությունում կայացավ հանդիպում՝ նվիրված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման ընթացիկ աշխատանքներին։
-
26 հունիս 2025
Մեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումը
Հիմք ընդունելով գիտական տվյալները Կառավարության որոշման նախագծով 2025 թվականի հուլիսի 1-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար առաջարկվում է ձկնորսության թույլատրելի առավել քանակություն սահմանել 189 տոննա։
2025 թվականի համար Սևանա լճում խեցգետնի և այլ ձկնատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել: