Նորություններ
-
3 հուլիս 2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գլխավոր տեսուչները հանդիսավոր կերպով երդվեցին ծառայել բնությանը
Սյունիքի մարզում տեղի է ունեցել ՇՄՆ էկոպարեկային ծառայության գլխավոր տեսուչների երդման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը կայացել է Կապանի տեղամասում՝ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության աշխատանքային խմբի այցի շրջանակում։
-
3 հուլիս 2025
Այսօր՝ առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է
Պլաստիկ տոպրակները, որոնք օգտագործվում են ընդամենը մի քանի րոպե, բնության մեջ կարող են մնալ մինչև 500 տարի՝ լուրջ վնաս հասցնելով մոլորակին, կենդանական աշխարհին և մարդու առողջությանը։
-
3 հուլիս 2025
Քննարկում Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ուղղությամբ
Փորձագիտական քննարկում Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ուղղությամբ:
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կայացավ քննարկում «Աջակցություն ՀԸԳՀ-ի իրականացմանը, մշտադիտարկմանն ու հաղորդակցմանը» ծրագրի շրջանակում։
-
2 հուլիս 2025
Ասուլիս՝ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ
«Արմենպրես» մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Կենդանական և բուսական աշխարհի վնասի հաշվարկի և վերլուծության վարչության պետ Էդուարդ Կարապետյանը և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Բագրատ Վարդազարյանը ներկայացրել են Հայաստանում ձևավորված բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը, դրա հնարավոր հետևանքներն ու կիրառվող կանխարգելիչ միջոցառումները։
-
2 հուլիս 2025
Նայրոբիում կայացել է միջազգային բարձր մակարդակով հանդիպումը
2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում տեղի է ունեցել Պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիքի մշակման միջկառավարական բանակցային կոմիտեի (ՄԲԿ) պատվիրակությունների ղեկավարների առկա ձևաչափով հանդիպումը։