16.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն կազմել է 18.9°C
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 16-ի 08։00 դրությամբ կազմել է 18.9°C:
Տեղեկացնենք նաև, որ «Սևան» ազգային պարկի տարածքում գործում է 5 հանրային լողափ։
Հանրային լողափերում քաղաքացիների մուտքն անվճար է։
Հանրային լողափերում գործում են հետևյալ անվճար ծառայությունները՝
- խաղահրապարակ
- հանդերձարաններ
- շվաքարաններ
- ցնցուղարաններ
- Հաշմանդամություն ունեցող անձանց համար յուրաքանչյուր լողափում հասանելի կլինի առնվազն մեկ հատուկ ռեզինե անվասայլակ, որը թույլ կտա շարժվել ինչպես ավազի, այնպես էլ ջրի մակերեսով։
Լողափերում գործում է՝
- ջրափրկարարական ծառայություն
- բուժկետեր
- հասարակական կարգի վերահսկողություն, որը իրականացնում են Էկոպարեկային և Ջրային պարեկային ծառայությունները։