Նորություններ
-
29 հուլիս 2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 29-ի դրությամբ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում 29-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
-
28 հուլիս 2025
Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) քարտուղարության պատվիրակության հետ
Հանդիպման հիմնական նպատակն էր հիմնադրամի գործունեության պաշտոնական ներկայացումը, ինչպես նաև Հայաստանի և ԿԿՀ-ի միջև ձևավորված դրական, կառուցողական և ընդլայնվող համագործակցության վերահաստատումը։
-
28 հուլիս 2025
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-2-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն. ցերեկը ժամը 16։ 00-17: 00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38…+40 աստիճան տաքություն։
-
28 հուլիս 2025
Աշխարհը նշում է Աշխարհի բնության պահպանության օրը
Հուլիսի 28-ին աշխարհը նշում է Աշխարհի բնության պահպանության օրը
Սա հիշեցում է բոլորիս, որ մեր մոլորակի բնական ռեսուրսները սահմանափակ են, և մենք ունենք պատասխանատվություն՝ պահպանել բնությունը, պաշտպանել կենսաբազմազանությունը և ապահովել կայուն ապագա։
-
28 հուլիս 2025
Առաջարկվում է Հայաստանում ներդնել արտադրողի ընդլայնված պատասխանատվության ինստիտուտ
Շրջակա միջավայրի նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել «ԱՐՏԱԴՐՈՂԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ նախագիծը, որի նպատակը թափոնների պատշաճ ու անվտանգ կառավարման համակարգերի ստեղծումն է ու դրանց արդյունավետ գործունեության ապահովումը: