Նորություններ
-
4 օգոստոս 2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն օգոստոսի 4-ի դրությամբ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ կազմել է 20.8 աստիճան։
-
4 օգոստոս 2025
Բարեկարգվել են դեպի Վահագնի և Աստղիկի ջրվեժներ տանող արահետները
Խոսրովի անտառ պետական արգելոցի ամենասիրված ուղղություններով քայլարշավային արահետներն այսուհետ առավել մատչելի ու անվտանգ են։
-
1 օգոստոս 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Արտաքին գործերի նախարարության գործընկերների հետ քննարկել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերը
Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, COP17-ի հատուկ բանակցող Մհեր Մարգարյանը, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։
-
1 օգոստոս 2025
Օգոստոս ամսվա եղանակի կանխատեսումը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է.
Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։
-
1 օգոստոս 2025
COP 17 համաժողովին ընդառաջ ԲԸՏՄ օրակարգում է անազատության մեջ պահվող վայրի կենդանիների հարցը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել մասնագիտական քննարկում՝ նվիրված ՀՀ-ում անազատ և կիսաազատ պայմաններում առանց համապատասխան թույլտվության պահվող վայրի կենդանիներին վերաբերող խնդիրների լուծմանն ու աշխատանքների պլանավորմանը։