Նորություններ
-
1 հունիս 2018 Ուշադրության կենտրոնում են երեխաների առողջության վրա կլիմայի փոփոխությունների և շրջակա միջավայրի աղդեցության հարցերը Ուշադրության կենտրոնում են երեխաների առողջության վրա կլիմայի փոփոխությունների և շրջակա միջավայրի աղդեցության հարցերը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /ՅՈՒՆԻՍԵՖ/ ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի և կրթական ծրագրերի համակարգող Տիգրան Թովմասյանի հետ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են հասարակության ամենախոցելի խմբի՝ երեխաների առողջության վրա կլիմայի գլոբալ փոփոխությունների և շրջակա միջավայրի ազդեցությանը վերաբերող հարցեր։
-
31 մայիս 2018
Արձագանք
Արձագանք
2018 թվականի մայիսի 30-ի «Haynews.am» լրատվական կայքում հրապարակված «Ահազանգ Տավուշից. Աշոտ Երիցյանը շարունակում է իր անտառակործան գործելաոճը» վերտառությամբ լուրում հնչեցրած ահազանգի հետքերով Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նույն օրը կազմակերպել են ստուգայց հոդվածում նշված տարածքներում, ինչի արդյունքում պարզվել է, որ տվյալ պահին արկղերի արտադրությամբ զբաղվող 3 արտադրամասերում օրինական հիմքերով եղել է մոտ 27մ³ փայտանյութ:
-
31 մայիս 2018
Աշխատանքի առաջարկ
Աշխատանքի առաջարկ
Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը Հարմարվողականության հիմնադրամի կողմից հաստատված «Բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ամբողջական ծրագրային փաստաթղթի մշակման համար նախատեսված դրամաշնորհի շրջանակներում համագործակցության է հրավիրում հետևյալ մասնագետների՝ գյուղատնտես, հիդրոինժեներ, ինժեներ-շինարար, պտղաբույծ և քարտեզագիր:
-
30 մայիս 2018
Գերմանական կազմակերպությունների հետ բնապահպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնվում է
Գերմանական կազմակերպությունների հետ բնապահպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնվում է
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը/ԿԻԿ/ Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քարսթեն Շուլցի գլխավորած պատվիրակությանը։
-
30 մայիս 2018
«Ուրբան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել են կոշտ թափոնների կառավարմանը և ջրախնայողությանն ուղղված ծրագրերը
«Ուրբան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել են կոշտ թափոնների կառավարմանը և ջրախնայողությանն ուղղված ծրագրերը
Բնապահպանության նախարար Էրիկ Գիրգորյանն ընդունել է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադրամի տնօրեն Նունե Ղազախեցյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը քննարկվել են հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի բնապահպանական բաղադրիչներով կատարվող գործողությունները։