Նորություններ
-
21 մայիս 2018
ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է CNF-ի գործադիր տնօրենին
ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է CNF-ի գործադիր տնօրենին
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին:
-
18 մայիս 2018
ՀՀ ԲՆ Հայաստանի բնության պետական թանգարանում մեկնարկել է «Թանգարանային գիշեր» միջոցառումների շարքը
ՀՀ ԲՆ Հայաստանի բնության պետական թանգարանում մեկնարկել է «Թանգարանային գիշեր» միջոցառումների շարքը
Հայաստանի բնության պետական թանգարանը միացել է «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառմանը և ներկայացել իր յուրօրինակ միջոցառումների ցանկով: Այս տարի Թանգարանների միջազգային խորհրդի կողմից ընտրված օրվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»:
-
17 մայիս 2018
Վայրի բնություն է վերադարձվելու երկու արջ
Վայրի բնություն է վերադարձվելու երկու արջ
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը Հոդված 3 ակումբում մասնակցել է մամուլի ասուլիսի, որի ընթացքում լրագրողներին է ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարության, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աջակցությամբ իրականացվող անազատության մեջ ապօրինի պահվող արջերի փրկության լայնածավալ ծրագիրը:
-
16 մայիս 2018
ՀՀ բնապահպանության նախարարն հանդիպել է ԳԴՀ կառավարության, դիվանագիտական կորպուսի և ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
ՀՀ բնապահպանության նախարարն հանդիպել է ԳԴՀ կառավարության, դիվանագիտական կորպուսի և ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության զարգացման և տնտեսական համագործակցության նախարարությունում Հայաստանի Հանրապետության հարցերով ռեֆերենտ Յոհաննես Դոպֆելին և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին։
-
16 մայիս 2018
Վարչապետը ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Էրիկ Գրիգորյանին մաղթել է արդյունավետ աշխատանք
Վարչապետը ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Էրիկ Գրիգորյանին մաղթել է արդյունավետ աշխատանք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ բնապահպանության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Էրիկ Գրիգորյանին: