ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.05.2018
Արձագանք

   2018 թվականի մայիսի 30-ի «Haynews.am» լրատվական կայքում հրապարակված «Ահազանգ Տավուշից. Աշոտ Երիցյանը շարունակում է իր անտառակործան գործելաոճը» վերտառությամբ լուրում հնչեցրած ահազանգի հետքերով Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նույն օրը կազմակերպել են ստուգայց հոդվածում նշված տարածքներում, ինչի արդյունքում պարզվել է, որ տվյալ պահին արկղերի արտադրությամբ զբաղվող 3 արտադրամասերում օրինական հիմքերով եղել է մոտ 27մ³ փայտանյութ:      Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի հարակից փայտածուխի պատրաստման վայրում հայտնաբերվել է մոտ 50 մ³ փայտանյութ, որի մոտ տվյալ պահին որևէ անձ չի եղել: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ առկա փայտանյութի օրինականությունը պարզելու ուղղությամբ:    Հոդվածի հեղինակ Հրանտ Սարգսյանին առաջարկում ենք ապօրինի հատումների վերաբերյալ կոնկրետ փաստերը ներկայացնել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ դրանց հանգամանքները լիարժեք ճշտելու նպատակով: