Նորություններ
-
18 հոկտեմբեր 2018 Բնապահպանության նախարարը Թաիլանդում մասնակցել է Կանաչ արդյունաբերական 5-րդ կոնֆերանսին Բնապահպանության նախարարը Թաիլանդում մասնակցել է Կանաչ արդյունաբերական 5-րդ կոնֆերանսին Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության /UNIDO/ և ՄԱԿ-ի Ասիայի և խաղաղօվկիանոսիայի տնտեսական և սոցիալական կոմիտեի կողմից Թաիլանդի Թագավորությունում կազմակերպած Կանաչ արդյունաբերական 5-րդ կոնֆերանսին։ Բանգկոկում կայացած պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը բնապահպանության նախարարը ներկայացրել է Հայաստանում բնապահպանության ոլորտի զարգացման առաջնահերթությունները:
-
18 հոկտեմբեր 2018 Բնապահպանության նախարարը մասնակցել է ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների 2-րդ պաշտոնական նախարարական հանդիպմանը Բնապահպանության նախարարը մասնակցել է ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների 2-րդ պաշտոնական նախարարական հանդիպմանը Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Բնապահպանության նախարարի գլխավորությամբ Լյուքսեմբուրգում մասնակցել է Արևելյան գործընկերության երկրների 2-րդ պաշտոնական նախարարական հանդիպմանը՝ շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության թեմայով։
-
18 հոկտեմբեր 2018 Կանաչ կլիմայական հիմնադրամի հրավիրած կոնֆերանսում քննարկվել են զարգացող երկրներին աջակցելու մեխանիզմները Կանաչ կլիմայական հիմնադրամի հրավիրած կոնֆերանսում քննարկվել են զարգացող երկրներին աջակցելու մեխանիզմները Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Կորեայի Հանրապետության Ինչեոն քաղաքում կայացած Կանաչ կլիմայական հիմնադրամի Ազգային մարմինների կոնֆերանսին:
-
18 հոկտեմբեր 2018 ԵՄ անդամ երկրների երկու գործակալությունների հետ կնքվել են համաձայնագրեր ԵՄ անդամ երկրների երկու գործակալությունների հետ կնքվել են համաձայնագրեր Հոկտեմբերի 18-ին Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել երկու համաձայնագրի ստորագրման արարողություն։ Միջոցառմանը մասնակցել են բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ԵՄ անդամ երկրների կոնսորցիումի ղեկավար Մայքլ Սուտերը, ֆրանսիական <<Արտուա-Պիկարտի>> ջրային գործակալության ներկայացուցիչ Ժակ Կոտելը, բնապահպանության նախարարության, դեսպանատան և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
-
9 հոկտեմբեր 2018 Քննարկվել են արդյունաբերական նշանակության քիմիական նյութերի գործածության խնդիրները Քննարկվել են արդյունաբերական նշանակության քիմիական նյութերի գործածության խնդիրները Ծաղկաձորում տեղի է ունեցել «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի, «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի և «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիաների քարտուղարության կազմակերպած՝ արդյունաբերական նշանակության քիմիական նյութերի գործածության (ներկրում, օգտագործում, պահում, փոխադրում և հեռացում) կառավարմանն աջակցելու նպատակով վերապատրաստման և կարողությունների զարգացման աշխատաժողով։