Նորություններ
-
27 սեպտեմբեր 2018 Արգելվել է 50 մմ-ից պակաս ցանցավանդակի չափ ունեցող պատրաստի ձկնորսական ցանցերի ներմուծումը Արգելվել է 50 մմ-ից պակաս ցանցավանդակի չափ ունեցող պատրաստի ձկնորսական ցանցերի ներմուծումը Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ արգելվել է 50 մմ-ից պակաս ցանցավանդակի չափ ունեցող պատրաստի ձկնորսական ուռկանների (ցանցերի) ներմուծումը Հայաստան։ Նախաձեռնությունը նպատակ ունի բացառելու ոչ արդյունագործական մեծության ձկան որսը, ինչը էականանորեն կնպաստի ջրային էկոհամակարգերի պահպանմանը և ձկնային պաշարների բնականոն աճին։
-
27 սեպտեմբեր 2018 Փոփոխությունների արդյունքում պարզեցվել են ապրանքների ներմուծման ընթացակարգերը Փոփոխությունների արդյունքում պարզեցվել են ապրանքների ներմուծման ընթացակարգերը Բնապահպանության նախարարության առաջարկով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարզեցրել է օզոնային շերտը քայքայող ապրանքների ներմուծման ընթացակարգը։ Փոփոխությունների շնորհիվ այսուհետ մաքսային ծառայողներն օզոնաքայքայիչ նյութերի առկայությունն կճշտեն մաքսակետերում և ներմուծողներին չեն ուղղորդի Բնապահպանության նախարարություն՝ համապատասխան տեղեկանք բերելու համար։
-
26 սեպտեմբեր 2018 Տոնական միջոցառումներ Հայաստանի բնության պետական թանգարանում Տոնական միջոցառումներ Հայաստանի բնության պետական թանգարանում Բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի են ունեցել տոնական միջոցառումներ՝ նվիրված անկախության հռչակման 27-ամյակին։ Միջոցառմանը մասնակցել են բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, իրանահայ բարերար Լևոն Ահարոնյանը, այլ հյուրեր։
-
25 սեպտեմբեր 2018 ՀԲ թիմի հետ քննարկվել են բնապահպանական առաջնահերթությունների համար ֆինանսների մոբիլիզացման մեխանիզմները ՀԲ թիմի հետ քննարկվել են բնապահպանական առաջնահերթությունների համար ֆինանսների մոբիլիզացման մեխանիզմները Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ նախարարությունների և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների համատեղ խորհրդակցությունը՝ բնապահպանական խնդիրների լուծման ֆինանսական մարտահրավերները հաղթահարելու գործընթացների վերաբերյալ։
-
24 սեպտեմբեր 2018 «ԲԾԻԳ» ՊՀ-ը կենսաբանական բազմազանության մասին վեցերորդ ազգային զեկույցի մշակմանն օժանդակելու նպատակով, հայտարարում է միջազգային փորձագետի ընտրության նախաորակավորման ընթացակարգ «ԲԾԻԳ» ՊՀ-ը կենսաբանական բազմազանության մասին վեցերորդ ազգային զեկույցի մշակմանն օժանդակելու նպատակով, հայտարարում է միջազգային փորձագետի ընտրության նախաորակավորման ընթացակարգ Փորձագետը պետք է օժանդակի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի վեցերորդ ազգային զեկույցի մշակման աշխատանքներն իրականացնող տեղական խորհրդատվական կազմակերպությանը և «ԲԾԻԳ»-ի անձնակազմին՝ տեխնիկական առաջադրանքով նախատեսված խնդիրների լուծման նպատակով: