ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.07.2020
Համագործակցության հուշագիր

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ների և Երևանի «Օրհուս կենտրոնի» միջև կնքվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության և ազդեցության գնահատման գործընթացում բնապահպանության տեղեկատվության տարածման գործում համագործակցության վերաբերյալ հուշագիր։ Հուշագիրը ստորագրվել է ՇՄՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Թարզյանի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանի և Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող, ՇՄ նախարարի խորհրդական Նարինե Սոլոմոնյանի միջև։ Հուշագրի կնքմանը մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը։  Հուշագրի ստորագրումը նպատակ ունի խորացնել համագործակցությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության և ազդեցության գնահատման գործընթացում բնապահպանության  տեղեկատվության տարածման գործում, ակտիվացնել պետություն և Օրհուս կենտրոնների միջև երկխոսությունը, ինչը թույլ կտա կողմերի միջև ձևավորել կառուցողական երկխոսություն։  Հուշագրի շրջանակներում կիրականացվեն համատեղ ուսուցողական սեմինարներ, իսկ ՇՄԱԳ նյութերը հանրության համար կդառնան ավելի հասանելի և մատչելի։