Նորություններ
-
22 ապրիլ 2020
Ապրիլի 22-ը «Երկրի օրն» է
Ապրիլի 22-ը «Երկրի օրն» է
Երկրի միջազգային օրը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ:
Օրվա նպատակն է համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռել շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրների ուղղությամբ և համատեղ ջանքերն ուղղել Երկիր մոլորակի պահպանության գործին։
-
21 ապրիլ 2020
Նշանակվել է առաջին կին անտառտնտեսության ղեկավարը
Նշանակվել է առաջին կին անտառտնտեսության ղեկավարը
Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանի հրամանով Իրինա Պարույրի Հովհաննիսյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
-
21 ապրիլ 2020
Ամփոփվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր - Հայաստան» ծրագրի հերթական հաջողված դրամաշնորհային նախագիծը
Ամփոփվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր - Հայաստան» ծրագրի հերթական հաջողված դրամաշնորհային նախագիծը
Դրամաշնորհի արժանացած «Յուլյա» բարեգործական ՀԿ-ն իրականացրել է «Հաշմանդամ երեխաների սոցիալական ինտեգրում՝ ոչ ֆորմալ կրթության կազմակերպման միջոցով» ծրագիրը, որի շրջանակներում անցկացված միջոցառումների շնորհիվ հաշմանդամություն ունեցող 21 երեխաներ սոցիալիզացվել և ինտեգրվել են հասարակությանը։
-
21 ապրիլ 2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի N474-Ա որոշմամբ Վահե Ջիլավյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի N474-Ա որոշմամբ Վահե Ջիլավյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ
<<Վահե Ջիլավյանին շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին>> ՀՀ վարչապետի 21.04.2020թ. N 474 - Ա որոշում
-
17 ապրիլ 2020
Պոլիէթիլենային տոպրակների վաճառքն ու իրացումը կարգելվի
Պոլիէթիլենային տոպրակների վաճառքն ու իրացումը կարգելվի
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը։