Նորություններ
-
10 հուլիս 2020
ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՆՈՒՄ՝ ԽԻՍՏ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված օրենսդրական նախագիծը, որի նպատակն է կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։
-
10 հուլիս 2020
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (10.07-15.07.2020թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (10.07-15.07.2020թթ.)
ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 10-13-ին հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ։ Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօդյա տարածքներում գտնվելուց։
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 10-ի ցերեկը, 11-ին, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ին՝և 14-15-ին առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 25-30մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-11-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հուլիսի 10-14-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ: Հուլիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ավելին
-
10 հուլիս 2020
Նոր աղբատար կապանին՝ ՇՄՆ ծրագրի շրջանակում
Նոր աղբատար կապանին՝ ՇՄՆ ծրագրի շրջանակում
Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի և Կապանի համայնքապետարանի սերտ համագործակցության շրջանակներում լուծվեց ՊՏԱԾ-Հ ծրագրի Կապանի տարածաշրջանի 7 թիրախային բնակավայրերի աղբահանության խնդիրը։
-
10 հուլիս 2020
Վերապատրաստման դասընթաց
Վերապատրաստման դասընթաց
Շրջակա միջավայրի նախարարությունը «Կլիմայական գործողության կատարելագործման փաթեթ – Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական աջակցություն» ծրագրի շրջանակներում նախաձեռնել է «Կլիմայական ֆինանսների ներգրավում և ծրագրերի կառավարում» վերապատրաստման դասընթացի իրականացում։
-
10 հուլիս 2020
Կլիմայի փոփոխությունն ու հարմարվողականությունը Հայաստանում․ պատմում է մեդիան
Կլիմայի փոփոխությունն ու հարմարվողականությունը Հայաստանում․ պատմում է մեդիան
Օրեցօր ամբողջ աշխարհում մեծանում է կլիմայի փոփոխության ազդեցությունը մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա։ Այս համատեքստում կենսական նշանակություն են ստանում հարմարվողականության միջոցառումները, որոնք օգնում են մեղմել կամ կանխարգելել կլիմայի փոփոխության վնասակար հետևանքները, ինչպես նաև գտնել լուծումներ կլիմայական նոր պայմաններում ապրելու և զարգանալու համար։