ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.10.2020
Տրանսպորտային միջոցներ ՝ առաջնագծի կարիքների համար

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի առաջին օրերից Շրջակա միջավայրի նախարարությունն իր ենթակայությամբ գործող կազմակերպությունների հետ շարունակում է  իր ռեսուրսներն ուղղել Արցախի, ՊԲ-ի և առաջնագծի կարիքների ապահովմանը։ Այս ընթացքում նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունները, մասնավորապես «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը մի շարք տրանսպորտային միջոցներ են տրամադրել առաջնագծի կարիքների համար՝  1 Ուրալ (բեռնատար)  2 Ուազ (բեռնատար)  2 Ուազ (մարդատար) 3 Ուազ  հանտեր (մարդատար) 7 Ուազ պատրիոտ (մարդատար) 3 VAZ 21-214 (մարդատար) 1 Nissan Pickup (մարդատար) 1 Toyota Hilux2.5T/d (մարդատար) 3 Mitsubishi L200 (մարդատար) Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը, ահա թե ինչը պիտի լինի մեր ջանքերի կիզակետը՝ Սփյուռքում, թե Հայաստանում։