Նորություններ
-
21 հուլիս 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սևանա լճի կանաչման վերաբերյալ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սևանա լճի կանաչման վերաբերյալ
Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներն ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման խնդիրը։
-
20 հուլիս 2020
ԱՐԴԻԱԿԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ «ՍՈՍՈՒ ՊՈՒՐԱԿ»
ԱՐԴԻԱԿԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ «ՍՈՍՈՒ ՊՈՒՐԱԿ»
Հրավիրվում են կազմակերպություններ և անհատներ
Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի իրականացման գրասենյակը հրավիրում է կազմակերպություններին կամ անհատներին...
-
20 հուլիս 2020
Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (20-25.07.2020թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվաեղանակի կանխատեսում (20-25.07.2020թթ.)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 20-21-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 21-ին, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 22-23-ին կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հուլիսի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ին ժամանակ առ ժամանակ, 24-25-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 17-20մ/վրկ:
Ավելին
-
20 հուլիս 2020
Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերում հուլիսի 13-ից հուլիսի 20-ն արձանագրված անտառխախտման դեպքերը
Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերում հուլիսի 13-ից հուլիսի 20-ն արձանագրված անտառխախտման դեպքերը
Անտառային պահաբաժինների ստուգումների արդյունքում «Ճամբարակի», «Իջևանի», «Վանաձորի», «Արծվաբերդի», «Սևքարի» մասնաճյուղերի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է անտառխախտման 15 դեպք (56 հատված ծառ)։
-
17 հուլիս 2020
Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (17-22.07.2020թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվաեղանակի կանխատեսում (17-22.07.2020թթ.)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 19-21-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 17-ին և 18-ին կեսօրից հետո, 22-ի գիշերը առանձին հյուսիսային շրջաններում, 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով::
Երևան քաղաքում՝
Հուլիսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ավելին