ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.10.2020
Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է նյութական և այլ համապատասխան աջակցություն ցուցաբերել  Արցախի մեր հայրենակցներին, ՊԲ-ին և առաջնագծին

Նախարարության աշխատակիցներն, ովքեր օգտվում են սոցիալական ապահովության փաթեթներից, գործածել են սոցիալական փաթեթի իրենց գումարները «Հայաստան համահայկական» հիմնադրամին և «1000 դրամ» հիմնադրամին ուղղելու հնարավորությունը։ Շրջակա միջավայրի նախարարության սեպտեմբեր ամսվա սոցիալական փաթեթների գումարը կազմում է շուրջ 1 մլն ՀՀ դրամ։ Հիշեցնենք, որ ԱԺ-ն հոկտեմբերի 7-ին, արտահերթ նիստի ժամանակ  ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով հնարավորություն է տրվում սոցիալական փաթեթի շահառուներին իրենց գումարներն ուղղել Հայաստանի կայուն ու համաչափ զարգացումն ապահովվող ծրագրերի իրականացմանն ուղղված հիմնադրամներին: