Նորություններ
-
17 հուլիս 2020
ԻՇԽԱՆԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 300.000 ՄԱՆՐԱՁՈւԿ ԲԱՑ ԹՈՂՆՎԵՑ ՍԵՎԱՆԱ ԼԻՃ
ԻՇԽԱՆԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 300.000 ՄԱՆՐԱՁՈւԿ ԲԱՑ ԹՈՂՆՎԵՑ ՍԵՎԱՆԱ ԼԻՃ
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վադան Մելիքյանը Գեղարքունիքի մարզում հետևել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից հերթական անգամ իրականացվող՝ Սևանի իշխանի գեղարքունի տեսակի 3 գրամ միջին քաշով 62.500 հատ և 240.000 հատ 1,75 գրամ քաշով մանրաձկան բացթողնման աշխատանքներին։
-
17 հուլիս 2020
Սևան ազգային պարկում՝ նոր նշանակում
Սևան ազգային պարկում՝ նոր նշանակում
Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն այսօր «Սևան» ազգային պարկի աշխատակազմին է ներկայացրել ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանին։
Վահե Ջիլավյանը կարևորել է ազգային պարկի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը։
-
16 հուլիս 2020
ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՀՐԱՎԵՐ ԶԼՄ-ներին
ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՀՐԱՎԵՐ ԶԼՄ-ներին
Սույն թվականի հուլիսի 17-ին նախատեսվում է իրականացնել Սևանի իշխանի գեղարքունի տեսակի 3 գրամ միջին քաշով շուրջ 62.000 հատ մանրաձկան բացթողում Սևանա լիճ։
-
16 հուլիս 2020
Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (16-21.07.2020թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվաեղանակի կանխատեսում (16-21.07.2020թթ.)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 19-21-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 16-ի ցերեկը, 17-18-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Հուլիսի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հուլիսի 16-ի ցերեկը, 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ավելին
-
15 հուլիս 2020
Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (15-20.07.2020թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվաեղանակի կանխատեսում (15-20.07.2020թթ.)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 19-20-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 15-ի ցերեկը, 16-18-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հուլիսի 15-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ավելին