Նորություններ
-
19 հունիս 2020 ԱՆՏԱՌԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐ ԱՆՏԱՌԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐ Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերում հունիսի 15-ից մինչև հունիսի 17-ը արձանագրված անտառխախտման դեպքերը: Անտառային պահաբաժինների ստուգումների արդյունքում «Արծվաբերդի» անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է անտառխախտման 6 դեպք (132 հատված ծառ)։
-
18 հունիս 2020 Կառավարությունը հավանություն է տվել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված օրենքի նախագծին Առաջարկվող օրենքի փոփոխությունով կկատարելագործվի բնապահպանական կրթության և դաստիարակության համակարգի օրենսդրական դաշտն ու կկարևորվի էկոկրթության դերը համայնքներում։ Նախագծի ընդունումը կնպաստի նաև Հայաստանի միջազգային կոնվենցիաներով ստանձնած էկոլոգիական կրթության և դաստիարակության բնագավառին վերաբերվող պարտավորվածությունների իրականացմանը։
-
18 հունիս 2020 ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՆՈՒՄ՝ ԽԻՍՏ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԱՆՈՒՄ՝ ԽԻՍՏ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված օրենսդրական նախագիծը, որի նպատակն է կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։
-
18 հունիս 2020 Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (18.06-23.06.2020) Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (18.06-23.06.2020) Հանրապետության տարածքում՝ Հունիսի 18-ի ցերեկը, 19-ին, 22-ին կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 20-21-ին, 23-ին կեսօրից հետո հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 18-ի ցերեկը, 19-23-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում մինչև 17-20մ/վրկ արագությամբ: Ավելին -
17 հունիս 2020 Հունիսի 17-ն ՝անապատացման և երաշտի դեմ պայքարի օր Հունիսի 17-ն՝ անապատացման և երաշտի դեմ պայքարի օր Անապատացման և երաշտի դեմ պայքարի օրը նշվում է յուրաքանչյուր տարի հունիսի 17-ին և կոչված է բարձրացնելու հանրության իրազեկվածությունը անապատացման դեմ պայքարի միջազգային ջանքերի մասին: Այս օրը եզակի հնարավորություն է ընձեռում բոլորին հիշեցնել, որ հողերի չեզոք դեգրադացիայի վիճակին կարելի է հասնել խնդիրների լուծմանը՝ համայնքների լայն մասնակցության և բոլոր մակարդակներում համագործակցության միջոցով: