Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Կառավարության քննարկմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N1667-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում և 2020 թվականի սեպտեմբերի 29-ի N1603-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:
Նախագծի մշակման հիմք է հանդիսանում Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշումը։
Իրականացվող գործընթացները միտված են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործմանը և ձկնորսներին իրավական դաշտում գործելու գործընթացի կանոնակարգմանը։
Որոշման նախագիծն ընդունվեց Կառավարության կողմից։