Նորություններ
-
15 մարտ 2021
Պաշտոնապես մեկնարկեց «EU4Sevan» ծրագիրը
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մասնակցել է Եվրամիության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» («EU4Sevan») ծրագրի պաշտոնական առցանց մեկնարկին։
-
12 մարտ 2021
Ազգային մրցույթին մասնակցելու հրավեր/ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 11 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ և ՏԵՂԱԴՐՈՒՄ
«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության շրջակ միջավայրի նախարարության անունից հրավիրում է հետաքրքրված կազմակերպություններին մասնակցելու գնառաջարկի մրցութային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող մրցույթին` պատուհանների արտադրություն, մատակարարում և տեղադրում իրականացնելու համար ծրագրի Մեղրի համայնքի ՊՏԱԾ-Հ ծրագրի թիրախային 11 բնակավայրեում:
-
12 մարտ 2021
Առցանց դասընթաց
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կանցկացվի առցանց դասընթաց հետևյալ թեմաներով՝
-
11 մարտ 2021
Անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացները շուտով կվերամեկնարկեն
Շրջակա միջավայրի նախարարի մոտ աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների՝ օրենքով սահմանված նպատակներով օգտագործման տալու կարգի լրամշակման և վարձավճարների վերաբերյալ։
-
11 մարտ 2021
Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հայտարարում է մրցույթ
Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպվել է Արթիկ քաղաքի տարածքում անտառպուրակի և հանգստի գոտու շինարարական աշխատանքների կազմակերպության ընտրության մրցույթ: