Նորություններ
-
24 մարտ 2021
Առցանց դասընթաց
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Արփի լիճ» ազգային պարկի գիտության բաժնի աշխատակիցների կողմից մարտի 27–ին ժամը 15:00-ին կիրականացվի առցանց դասընթաց (Zoom հարթակում):
-
24 մարտ 2021
Շնորհակալագրեր Ջրի և օդերևութաբանության համաշխարհային օրերի կապակցությամբ
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կողմից Ջրի և օդերևութաբանության համաշխարհային օրերի կապակցությամբ, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներքոհիշյալ աշխատակիցները՝ օրինակելի և բարեխիղճ աշխատանքի համար խրախուսվել են շնորհակալագրերով.
-
23 մարտ 2021
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ուղերձն Oդերևութաբանի օրվա՝ մարտի 23-ի կապակցությամբ
Արդեն 71 տարի է, ինչ հիդրոօդերևութաբանական ողջ հանրությունը նշում է իր մասնագիտական տոնը՝ Օդերևութաբանության համաշխարհային օրը, իսկ մեր հանրապետությունում այն նշվում է արդեն 17-րդ անգամ՝ որպես Օդերևութաբանի օր:
-
23 մարտ 2021
Շրջակա միջավայրի նախարարության «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի ավարտված դրամաշնորհային ծրագրերի ամփոփում
ՊՏԱԾ-Հ ծրագրի Փոքր դրամաշնորհային բաղադրիչի 3-րդ փուլի շրջանակներում դրամաշնորհի արժանացած «ԱՐԿ» բնապահպանական ՀԿ-ն իրականացրել է «Տաթև - Խուստուփ կայուն զարգացման արահետ» ծրագիրը, որի հիմնական նպատակն էր բարձրացնել Կապան համայնքում էկոլոգիական գիտակցության մակարդակը, ձևավորել բնապահպանական մտածելակերպ՝ բնապահպանական ոչ ֆորմալ կրթության միջոցով Տաթև-Խուստուփ էկոզբոսաշրջային արահետի երկայնքով ստեղծված ենթակառուցվածքներում։
-
22 մարտ 2021
#MEDIAԱԿՏԻՎ
Աշխատանքային նոր շաբաթվան ընդառաջ՝ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անցնող շաբաթվա ընթացքում լրատվական հարթակներում տեղ գտած բոլոր այն հրապարակումները, որոնք անդրադարձել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia և նախարար Romanos Petrosyan-ի գործունեությանը։