Նորություններ
-
25 հունիս 2020
Պահպանենք հակահրդեհային կանոնները
Պահպանենք հակահրդեհային կանոնները
Հարգելի քաղաքացիներ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հորդորում և խնդրում է պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում, խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով, տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն:
-
24 հունիս 2020
Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (31.05-05.06.2020)
Հանրապետության տարածքում՝
Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 01-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 01-03-ին կբարձրանա 2-4 աստիճանով :
-
24 հունիս 2020
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (24.06-29.06.2020թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (24.06-29.06.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Հունիսի 24-ի ցերեկը, 25-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 26-28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կբարձրանա՝ 2-3, 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունիսի 24-ի ցերեկը, 25-26-ին, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 27-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-18մ/վրկ:
Ավելին
-
24 հունիս 2020
Նոր սարքավորումներ՝ բնության հատուկ պահպանվող տարածքներին
Նոր սարքավորումներ՝ բնության հատուկ պահպանվող տարածքներին
Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի 7 պահպանվող տարածքներն ընդգրկող «Զանգեզուր» Կենսոլորտային Համալիր» ՊՈԱԿ-ին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղին ցուցաբերվել է տեխնիկական աջակցություն։
-
23 հունիս 2020
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (23.06-28.06.2020)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (23.06-28.06.2020)
Հանրապետության տարածքում՝
Հունիսի 23-ի ցերեկը, 26-28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 23-24-ին կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունիսի 23-ի ցերեկը, 24-26-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 27-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-18մ/վրկ:
Ավելին