Նորություններ
-
30 մարտ 2021
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցել են «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում Հայաստանում անտառային և դաշտային հրդեհների կառավարման կարողությունների զարգացման միջոցով» թեմայով աշխատանքային քննարկմանը
Մարտի 26-ին և 27-ին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցել են ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի Ռուսաստանի դաշնության կողմից ֆինանսավորվող` «Անտառային հրդեհների կառավարման կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում Հայաստանում անտառային և դաշտային հրդեհների կառավարման կարողությունների զարգացման միջոցով» թեմայով աշխատանքային քննարկմանը։
-
29 մարտ 2021
Մարտի 27-ին ամբողջ աշխարհը նշեց «Երկրի ժամը»
«Երկրի ժամը» համաշխարհային խոշորագույն նախաձեռնություն է` ի պաշտպանություն Երկիր մոլորակի պահպանման և դրա ռեսուրսների խնայողաբար օգտագործման:
-
26 մարտ 2021
Գետերի ափամերձ տարածքների վերականգնման նպատակով ժամանակավոր աշխատանքի հրավեր
Գեղարքունիքի մարզի Մաքենիս, Ախպրաձոր, Մարտունի, Գեղհովիտ, Մադինա, Լեռնակերտ, գյուղ Վարդենիկ, Ծովինար, Գանձակ, Լանջաղբյուր, Ծաղկաշեն, Գեղարքունիք, Սարուխան, քաղաք Գավառ, Մեծ Մասրիկ, Գեղամասար համայնք, քաղաք Վարդենիս համայնքների չափահաս բնակիչներին, ովքեր մեծապես տուժել են համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքներից:
-
26 մարտ 2021
Տնկանյութի տարբեր տեսակներ
Ծառեր տնկելու և նոր անտառներ հիմնելու համար կարևոր է որակյալ տնկանյութի օգտագործումը։Անտառապատման աշխատանքների համար օգտագործվում են տարբեր տնկանյութեր, որոնք հիմնականում կարելի է բաժանել մի քանի խմբերի՝ սերմնաբուսակներ, տնկիներ, կտրոններ։
-
25 մարտ 2021
Այսօրվանից մեկնարկում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլը
Վերլուծելով 2020 թվականին մեկնարկած սիգի արդյունագործական նպատակներով փորձարարական որսի ընթացքը, կարևորելով դրա նպատակը, շրջակա միջավայրի նախարարությունն այսօրվանից մեկնարկում է արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլը: