Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կողմից Ջրի և օդերևութաբանության համաշխարհային օրերի կապակցությամբ, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներքոհիշյալ աշխատակիցները՝ օրինակելի և բարեխիղճ աշխատանքի համար խրախուսվել են շնորհակալագրերով.
1. Ռուզաննա Սարգսյան - Հիդրոլոգիայի ծառայության հիդրոգրաֆիայի, հիդրոմորֆոլոգիայի և հիդրոմետրիայի բաժնի գլխավոր մասնագետ
2. Արմեն Բարխոյան - Հիդրոլոգիայի ծառայության Սևան-Հրազդան գետավազանի հիդրոլոգիական կայանի գ. Մարմարիկ - դ. Աղավնաձոր հիդրոդիտակետի դիտող
3. Անահիտ Ասատրյան - Օդերևութաբանության ծառայության հելիոերկրաֆիզիկայի և ռադիոլոգիայի բաժնի գլխավոր մասնագետ
4. Արման Լևոնյան - Օդերևութաբանության ծառայության Եղվարդի օդերևութաբանական կայանի պետ
5. Լաուրա Գրիգորյան - Հեռահաղորդակցության և հիդրոօդերևութաբանական տվյալների կառավարման ծառայության տվյալների կառավարման բաժնի առաջատար մասնագետ
6. Ելենա Խալաթյան - Կլիմայի ծառայության կլիմայի ուսումնասիրության և մոնիթորինգի բաժնի պետ-ծառայության պետի տեղակալ
7. Ռաֆայել Կոստանյան - Կենտրոնական լաբորատորիայի տեխնոլոգիական ծառայության պետ
8. Արմինե Հակոբյան - Ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության հիդրոերկրաբանական հետազոտությունների բաժնի պետ։