Նորություններ
-
16 ապրիլ 2021
Համապետական ծառատունկին ընդառաջ խորհրդակցություն Շրջակա միջավայրի նախարարությունում
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ մարզպետների, մարզպետարանների ներկայացուցիչների և Երևանի փոխքաղաքապետերի հետ խորհրդակցություն-քննարկում է անցկացվել, որին մասնակցել են նաև Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը։
-
16 ապրիլ 2021
Կառավարության որոշմամբ հաստատվել է «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը»
2021 թվականի ապրիլի 8-ին Կառավարության որոշմամբ հաստատվել է «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը», որը միտված է ստորերկրյա քաղցրահամ ջրերի ռացիոնալ օգտագործմանը և պահպանությանը, ինքնակամ հորատման գործունեության իրականացման կանխմանը:
-
15 ապրիլ 2021
Պարզաբանում
Ի պատասխան Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության կողմից հրապարակված «Լոռու մարզում գտնվող մի հսկայական անտառապատ տարածքում հերթական անհայտ ծագման ընկերությունն ուզում է հանքերևակում ուսումնասիրելու հնարավորություն ստանալ» վերտառությամբ հրապարակման, որտեղ նախաձեռնության հեղինակները նշում են սույն թվականի ապրիլի 16-ին կայանալիք հանրային քննարկումների մասին հանրությանը ոչ պատշաճ իրազեկելու վերաբերյալ, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը.
-
15 ապրիլ 2021
Պահպանել, հզորացնել, կրթել
Օրերս Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հյուրընկալվել էր Արագածոտնի մարզում «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի Կարին տնկարանում։
-
15 ապրիլ 2021
Իրականացվում են ձկնային պաշարների պահպանման, քաղաքացիների իրազեկության բարձրացման և պետական քաղաքականությանն ուղղված բարեփոխումեր
«Մասնագիտական կրթության բարեփոխումներ» ՀԿ-ն 2020 թ-ի հունվարի 1-ից մինչև 2021 թ. ապրիլի 30-ը իրականացնում է «Ձկնային պաշարների պահպանումը քաղաքացիների իրազեկության բարձրացման և պետական քաղաքականության բարեփոխումերի միջոցով» ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ ԳԷՀ-ի ՓԴԾ-ի կողմից մրցութային հիմունքներով տրված դրամաշնորհի շրջանակում: