Նորություններ
-
16 մարտ 2021
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ, Կառավարության որոշմամբ մասնավոր ընկերությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված անտառային հատուկ պահպանվող տարածքները հետ կվերադարձվեն պետության տնօրինմանը
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով Շրջակա միջավայրի նախարարության իրավաբանական վարչության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 894-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ։
-
15 մարտ 2021
Պաշտոնապես մեկնարկեց «EU4Sevan» ծրագիրը
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մասնակցել է Եվրամիության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» («EU4Sevan») ծրագրի պաշտոնական առցանց մեկնարկին։
-
12 մարտ 2021
Ազգային մրցույթին մասնակցելու հրավեր/ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 11 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ և ՏԵՂԱԴՐՈՒՄ
«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության շրջակ միջավայրի նախարարության անունից հրավիրում է հետաքրքրված կազմակերպություններին մասնակցելու գնառաջարկի մրցութային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող մրցույթին` պատուհանների արտադրություն, մատակարարում և տեղադրում իրականացնելու համար ծրագրի Մեղրի համայնքի ՊՏԱԾ-Հ ծրագրի թիրախային 11 բնակավայրեում:
-
12 մարտ 2021
Առցանց դասընթաց
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կանցկացվի առցանց դասընթաց հետևյալ թեմաներով՝
-
11 մարտ 2021
Անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացները շուտով կվերամեկնարկեն
Շրջակա միջավայրի նախարարի մոտ աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների՝ օրենքով սահմանված նպատակներով օգտագործման տալու կարգի լրամշակման և վարձավճարների վերաբերյալ։