ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.04.2021
Պահպանել, հզորացնել, կրթել

Օրերս Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հյուրընկալվել էր Արագածոտնի մարզում «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի Կարին տնկարանում։
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի առաջին տնկարանը հիմնվել է 1996 թվականին, պատմա-մշակութային հուշարձաններով հարուստ Արագածոտն մարզի նախալեռնային գոտում տեղակայված Արարատ, Արագած և Արայի գեղատեսիլ բնապատկերն ունեցող Կարին գյուղում` նպատակ ունենալով ճիշտ ժամանակին տեղամասերն ապահովել ցանկալի ծառատեսակների և թփատեսակների որակյալ տնկիներով՝ մեծացնելով վերջիններիս կպչողականության բարձ տոկոսը, միաժամանակ, հայրենի հողում արմատներ ձգելու և հայրենիքում հիմնավորվելու նպատակով 10-14 ընտանիքների ապահովել մշտական աշխատանքով։
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 1994 թվականին։
«Էյ Թի Փի»-ն կանաչապատել է ավելի քան 1300 տեղամաս,
Հայաստանում գործող ՀԿ-ների շրջանում «Էյ Թի Փի»-ն խոշոր գործատու է և ունի 72 մշտական և 150 սեզոնային աշխատակից,
«Էյ Թի Փի»-ն ծառատունկ է իրականացնում Հայաստանի բոլոր մարզերում, ներառյալ Արցախում
Ավելի քան 40000 աշակերտ և ուսուցիչ մասնակցել են «Էյ Թի Փի»-ի կրթական ծրագրին
1994 թվականից սկսած «Էյ Թի Փի»-ն տնկել է ավելի քան 6500000 ծառ
Շնորհակալ ենք մեր գործընկերներին նման հայրենանվեր գործունեության համար։