ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.04.2021
Կառավարության որոշմամբ հաստատվել է «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը»

2021 թվականի ապրիլի 8-ին Կառավարության որոշմամբ հաստատվել է «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը», որը միտված է ստորերկրյա քաղցրահամ ջրերի ռացիոնալ օգտագործմանը և պահպանությանը, ինքնակամ հորատման գործունեության  իրականացման կանխմանը: 
Որոշման համաձայն 2022 թվականի հունվարի 1-ից ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեությունը պետք է իրականացվի հորատում իրականացնող հաստոց¬ների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորման առկայությամբ։ 
Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնելու ծանուցում ներկայացրած անձի ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը մերժվելու է լիազոր մարմնի կողմից, եթե ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոց¬ների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումը բացակայում է։
 Ծանուցած և հորատման գործունեություն իրականացնող հաստոցների տեղադիրքի և գործունեության մասին տեղեկատվության առցանց փոխանցումը հնարավորություն կտա կանխարգելելու ապօրինի հորատումները, կապահովի այդ աշխատանքների իրականացման նկատմամբ պատշաճ հսկողության իրականացումը։