Նորություններ
-
4 փետրվար 2026
Նախարար Համբարձում Մաթևոսյանը ելույթ է ունեցել Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ միջկառավարական գիտաքաղաքական հարթակում
Ամբողջ աշխարհում կենսաբազմազանության կորուստը շարունակվում է ահազանգող տեմպերով՝ խաթարելով այն էկոհամակարգերը, որոնց վրա հիմնված են տնտեսությունները, սննդային համակարգերը, առողջությունն ու կյանքի որակը։ Եվ սա միայն բնապահպանական խնդիր չէ, այլ համակարգային տնտեսական ռիսկ, որը սպառնում է կայուն զարգացման, արժեքային շղթաների, ներդրումային անվտանգության և հասարակությունների երկարաժամկետ դիմակայունությանը։
-
3 փետրվար 2026
Մանչեսթեր աշխատանքային այցի շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության խորհրդարանական փոխպետքարտուղար, Բնության նախարար Մերի Գրեգի հետ
Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
-
3 փետրվար 2026
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի Շրջակա միջավայրի, պարենի և գյուղատնտեսական հարցերով պետքարտուղար տիկին Էմմա Ռեյնոլդսի հետ
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Մանչեսթերում է՝ մասնակցելու Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ միջկառավարական գիտաքաղաքական հարթակի՝ IPBES 12-րդ լիագումար նիստին։
-
2 փետրվար 2026
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի անուն-ազգանունով։
-
2 փետրվար 2026
Փետրվարի 2-ը նշվում է որպես Խոնավ տարածքների համաշխարհային օր
«Խոր Վիրապ» պետական արգելավայր
Արգելավայրն ստեղծվել է 2007 թվականին՝ ՀՀ Կառավարության հունվարի 25-ի N 975-Ն որոշմամբ, 50,28 հա տարածքում։ Գտնվում է Արարատի մարզում։