Նորություններ
-
5 փետրվար 2026
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի քաղաքացիներ,
ի պատասխան Գեղարքունիքի մարզում ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիների բողոքի, հայտնում ենք, որ, Կառավարության որոշմամբ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ սահմանվել է ս.թ. ՓԵՏՐՎԱՐԻ 6-ից մինչև ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ը։
-
5 փետրվար 2026
Նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Բիզնեսի և ֆինանսների օր» միջոցառմանը
Նախարար Համբարձում Մաթևոսյանը Մանչեսթերում մասնակցել է Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների միջկառավարական գիտաքաղաքական հարթակի (IPBES) 12-րդ նստաշրջանի շրջանակում անցկացված «Բիզնեսի և ֆինանսների օր» միջոցառմանը և հանդես եկել ելույթով՝ ներկայացնելով կենսաբազմազանության պահպանման ու էկոհամակարգային ծառայությունների արժևորման ոլորտում նախարարության առաջնահերթությունները և համագործակցության հնարավորությունները։
-
5 փետրվար 2026
Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության «Բնության պահպանության հանձնաժողովի» նախագահ Դևիդ Կուպերի հետ
IPBES-ի շրջանակում նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության «Բնության պահպանության հանձնաժողովի» նախագահ Դևիդ Կուպերի հետ։
-
4 փետրվար 2026
Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի
COP17 համաժողովին ընդառաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կենսաբազմազանության պահպանման ու շրջակա միջավայրի կայուն զարգացման նպատակով հետևողականորեն շարունակում է անազատության մեջ պահվող վայրի կենդանիների պահման պայմանների և իրավական հիմքերի ստուգման գործընթացը։
-
4 փետրվար 2026
Նախարար Համբարձում Մաթևոսյանը Մանչեսթերում հանդիպել է ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիաի գործադիր քարտուղարի Աստրիդ Շոմեյքերին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են COP17 համաժողովի կազմակերպչական մի շարք հարցեր և ընթացիկ խնդիրներ, ինչպես նաև այն առաջնահերթ քայլերը, որոնք անհրաժեշտ են իրավիճակի ճիշտ գնահատման և արդյունավետ լուծումների առաջմղման համար։