ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.02.2026
Փետրվարի 2-ը նշվում է որպես Խոնավ տարածքների համաշխարհային օր

 «Խոր Վիրապ» պետական արգելավայր
Արգելավայրն ստեղծվել է 2007 թվականին՝ ՀՀ Կառավարության հունվարի 25-ի N 975-Ն որոշմամբ, 50,28 հա տարածքում։ Գտնվում է Արարատի մարզում։  
Այն ջրաճահճային տարածք է և ընդգրկված է  «Միջազգային կարևորության խոնավ տարածքների մասին, հատկապես` որպես ջրային թռչունների բնակավայր» Ռամսարի կոնվենցիայի միջազգային նշանակության ճահճային տարածքների ցանկում։ 
Կարևոր տարանցիկ տարածք է ավելի քան 100 տեսակի չվող ջրային թռչունների համար, որոնցից  30-ը բնադրող տեսակներ են: Այն բնադրավայր է նաև ողնաշարավոր և անողնաշարավոր կենդանիների մի շարք տեսակների համար, օրինակ՝ սովորական ջրասամույրի, որը որպես վտանգված տեսակ գրանցված է ՀՀ Կարմիր Գրքում։
Տարաբնույթ բնական ու անթրոպոգեն երևույթների հետևանքով «Խոր Վիրապ» ջրաճահճային էկոհամակարգի գոյությունը վտանգվել էր։