Նորություններ
-
9 նոյեմբեր 2021
Շրջակա միջավայրի նախարարն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախարարության ստորաբաժանումների և ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավար անձնակազմի մասնակցությամբ ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել։
Քննարկվել են առաջիկա կիրակի օրն անցկացվող համապետական ծառատունկի նախապատրաստական աշխատանքները։
-
8 նոյեմբեր 2021
Շարունակվում է ապօրինի անտառահատումների դեմ պայքարը
Շարունակվում է Լոռու մարզի դատախազության և մյուս իրավապահ մարմինների մարզային կառույցների հետևողական գործունեությունը ապօրինի անտառահատումների դեմ պայքարում, անտառպահպանության և անտառախախտումների արձանագրման համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական պարտականությունների չկատարման հետ կապված հանցավոր դրսևորումներին իրավական գնահատական տալու, հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը:
-
5 նոյեմբեր 2021
Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների հետ
Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանի գլխավորած հայաստանյան պատվիրակությունը Գլազգոյում Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի` #COP26-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի համագործակցության հարցերով տեղակալ տիկին Ուտե Կլամերտի, Կլիմայի և աղետների ռիսկերի նվազման ծրագրերի ղեկավար պարոն Լագանդայի և Ծրագրերի պատասխանատու տիկին Պերգոլինիի հետ։
-
4 նոյեմբեր 2021
«ԵՄ-ն՝ Սևանի համար» (#EU4Sevan) . 5.7 մլն եվրո՝ Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանը
«EU4SEVAN» ծրագիրը կնպաստի բնական լուծումների օգտագործմամբ կեղտաջրերի մաքրման բարելավմանը՝ պետական և մասնավոր շահառուների միջոցով։
-
3 նոյեմբեր 2021
Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան և ՀՀ-ում Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոսի հետ
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի և Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրայթի հետ։