Նորություններ
-
14 հուլիս 2021
Թափոնների երկրորդ կյանքը. ցուցահանդես «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ծրագրի շրջանակներում
Ս.թ. հուլիսի 15-ին, ժամը 11:00-15:00-ն Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ), ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համատեղ իրականացվող «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում տեղի է ունենալու «Թափոնների երկրորդ կյանքը» խորագրով բացօթյա ցուցահանդեսը:
-
14 հուլիս 2021
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ նախատեսվում է կազմակերպել քննարկում մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ սույն թվականի հուլիսի 21-ին նախատեսվում է խոշոր առևտրային ցանցերի, ինչպես նաև առևտրի այլ կենտրոնների ղեկավարների, մասնակցությամբ քննարկում կազմակերպել ՀՀ-ում մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։
-
13 հուլիս 2021
Առաջիկա 8 տարիներին Հայաստանում 18,7 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կարվի՝ նոր անտառային տարածքներ հիմնելու համար
Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։
-
12 հուլիս 2021
Ծառայությունների ձեռքբերման հրավեր
Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կարիքների համար «Ջրվեժ» քաղաքային պարկի համալիր զարգացման ծրագրի մշակման հայեցակարգի և տարածքի նախագծաէսքիզային փաստաթղթերի կազմման ծառայությունների ձեռքբերման հրավեր։
-
12 հուլիս 2021
Բացահայտվել է «Դիլիջան ազգային պարկ»-ում կատարված ապօրինի ծառահատման դեպք
Սույն թվականի հունիսի 28-ին «Բնապահպանի տուն» հասարակական նախաձեռնությունն ահազանգել էր «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ծառահատման դեպքի վերաբերյալ։