Նորություններ
-
15 ապրիլ 2021 Պարզաբանում Ի պատասխան Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության կողմից հրապարակված «Լոռու մարզում գտնվող մի հսկայական անտառապատ տարածքում հերթական անհայտ ծագման ընկերությունն ուզում է հանքերևակում ուսումնասիրելու հնարավորություն ստանալ» վերտառությամբ հրապարակման, որտեղ նախաձեռնության հեղինակները նշում են սույն թվականի ապրիլի 16-ին կայանալիք հանրային քննարկումների մասին հանրությանը ոչ պատշաճ իրազեկելու վերաբերյալ, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը.
-
15 ապրիլ 2021 Պահպանել, հզորացնել, կրթել Օրերս Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հյուրընկալվել էր Արագածոտնի մարզում «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի Կարին տնկարանում։
-
15 ապրիլ 2021 Իրականացվում են ձկնային պաշարների պահպանման, քաղաքացիների իրազեկության բարձրացման և պետական քաղաքականությանն ուղղված բարեփոխումեր «Մասնագիտական կրթության բարեփոխումներ» ՀԿ-ն 2020 թ-ի հունվարի 1-ից մինչև 2021 թ. ապրիլի 30-ը իրականացնում է «Ձկնային պաշարների պահպանումը քաղաքացիների իրազեկության բարձրացման և պետական քաղաքականության բարեփոխումերի միջոցով» ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ ԳԷՀ-ի ՓԴԾ-ի կողմից մրցութային հիմունքներով տրված դրամաշնորհի շրջանակում:
-
14 ապրիլ 2021 «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում հերթական 10.000 ծառը կտնկվի Սևանա լճի ափին Շրջակա միջավայրի նախարարությունը մեծ թափով շարունակում է «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում մեկնարկած ծառատունկը։ Ապրիլի 17-ին Գեղարքունիքի մարզում՝ «Սևան» ազգային պարկի տարածքում, «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում կտնկվի ևս 10.000 տնկի։
-
14 ապրիլ 2021 Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այցով Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում էր Նախարարն ինքը ավարտել է նույն ֆակուլտետի «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում» բաժինը։ Նախարարին ուղեկցում էին Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանն ու «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը, ովքեր նույնպես Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտներ են։