04.11.2021
«ԵՄ-ն՝ Սևանի համար» (#EU4Sevan) . 5.7 մլն եվրո՝ Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանը
«EU4SEVAN» ծրագիրը կնպաստի բնական լուծումների օգտագործմամբ կեղտաջրերի մաքրման բարելավմանը՝ պետական և մասնավոր շահառուների միջոցով։
Ծրագիրը կաջակցի նաև էկոհամակարգի համար բարենպաստ և ջուր խնայող հողօգտագործման ու մշակման կարողությունների բարելավմանը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի շրջանում բարձրացնել Սևանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկումն ու տեղեկատվության հասանելիությունը։