Նորություններ
-
17 օգոստոս 2021
Երկշաբաթյա հատուկ հերթապահության արդյունքում Սևանա լճից դուրս է բերվել մանրաձկան 44 ապօրինի որսացանց
Սեպտեմբերի 1-ին արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ կայացած հրատապ խորհրդակցությունից հետո «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա։
-
17 օգոստոս 2021
Արթիկում 700 միլիոն դրամի բնապահպանական մեծ ծրագիր է իրականացվում
«Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագիրը մեկնարկել է 2019-ից և կավարտվի 2022-ին։ Այն իրականացվում է ՄԱԿ-ի «Հարմարվողականության հիմնադրամ»-ի աջակցությամբ։ Աշխատանքների 80 տոկոսը պլանավորվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։
-
16 օգոստոս 2021
Սևանա լճի վրա շարունակվում է հատուկ հերթապահությունը
Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացնում Սևանա լճի վրա։
-
16 օգոստոս 2021
Ուշադրություն
Առաջիկա 5 օրերին ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում , Վայոց ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
-
13 օգոստոս 2021
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ «Դիլիջան» ազգային պարկի վերջին շրջանի գործունեության վերաբերյալ ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ «Դիլիջան» ազգային պարկի վերջին շրջանի գործունեության վերաբերյալ ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել։