ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.01.2022
Շրջակա միջավայրի նախարարության Անտառային Կոմիտեն նոր նախագահ ունի

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն Անտառային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել  նորանշանակ նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին։
Նախարարը շնորհակալություն է հայտնել կոմիտեի նախկին նախագահ Արթուր Պետրոսյանին՝ պետության համար բարդ ժամանակահատվածում իրականացրած աշխատանքի համար և շնորհավորել Վլադիմիր Կիրակոսյանին՝ հույս հայտնելով, որ նա իր հմտությունները, փորձն ու գիտելիքը կներդնի բարդ ու չափազանց կարևոր ոլորտի զարգացման գործում։
Պետք է նոր թափով լծվել բարեփոխումների կյանքի կոչմանը։ Նախարարը հույս է հայտնել, որ պարոն Կիրակոսյանի նշանակումը նոր խթան կհանդիսանա նախանշած փոփոխությունների կյանքի կոչման ճանապարհին։
Արթուր Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել նախարարին և կոմիտեի անձնակազմին՝  համատեղ աշխատանքի համար, հաջողություն ու բեղմնավոր աշխատանք մաղթել Անտառային կոմիտեի նոր նախագահին։
Իր հերթին Վլադիմիր Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել նախարար Սիմիդյանին՝ վստահության համար և կարևորել Անտառային կոմիտեի դերակատարումը անտառային ոլորտում Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնած բարեփոխումների իրականացման գործընթացում՝ խոստանալով անել հնարավորը խնդիրների արագ հաղթահարման և զարգացման նոր փուլ թևակոխելու համար։
Նախարարը նաև կարճ խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի հետ՝ առաջարկելով  գույքագրել հրատապ լուծում պահանջող խնդիրները և հստակեցնել դրանց լուծման ուղիները։