Նորություններ
-
25 նոյեմբեր 2021
Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և լճի անխոչընդոտ առողջացման ուղղությամբ քայլերը շարունակվում են
Նոյեմբերի 15-ից մեկնարկել են Սևանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են անմիջապես «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից՝ նոր ձեռքբերված հատուկ տեխնիկայով։ Այս պահին ծառերից, թփերից ու բուսական այլ համակցություններից մաքրման աշխատանքներ են ընթանում ազգային պարկի Մարտունու ու Նորատուսի տեղամասերում։
-
24 նոյեմբեր 2021
«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Նոյեմբերի 24-ին, ժամը 11։00-ին «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին տեղամաս» և «Գոշ տեղամաս» մասնաճյուղերի հարակից խոտհարքներում մարդկային գործոնի հետևանքով բռնկվել է հրդեհ, որի հետևանքով կրակը ներթափանցել է անտառ՝ այրելով 0.5 հա անտառածածկ տարածք:
-
24 նոյեմբեր 2021
«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Նոյեմբերի 24-ին, ժամը 11։00-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. այրվում է խոտածածկ տարածք:
-
24 նոյեմբեր 2021
Ահազանգ՝ սոցիալական ցանցերում բնապահպանների և քաղաքացիների կողմից Երևանյան լճի աղտոտվածության վերաբերյալ
Սոցիալական ցանցերում բնապահպանների և քաղաքացիների կողմից Երևանյան լճի աղտոտվածության շուրջ ահազանգի վերաբերյալ ցանկանում ենք հայտնել, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված կարգով համաձայնեցվել է Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված «Երևանյան լճի և Հրազդան գետի առափնյա տարածքների մաքրման աշխատանքներ» բնապահպանական ծրագիրը՝ 60.4 մլն դրամ գումարի շրջանակներում։
-
23 նոյեմբեր 2021
Շրջակա միջավայրի նախարարության պատվիրակությունը մասնակցել է Ուզբեկստանում կայացած «Գլոբալ Գեոպարկեր. պոտենցիալը և հնարավորությունները» թեմայով միջազգային համաժողովին
Շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը և Հողերի և ընդերքի քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Հակոբյանը Ուզբեկստանում մասնակցել են «Գլոբալ Գեոպարկեր. պոտենցիալը և հնարավորությունները» թեմայով միջազգային համաժողովին։