ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.02.2022
Հաշվետվություն

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի հունվարի 31-ից փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 39 դեպք, որից 37-ով հաշվարկվել է 15 842 380 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասի։
Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 356 500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 250 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 
Արձանագրված 36 դեպքով հաշվարկվել է 15 841 380 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ 
Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 287 500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է  200 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է հաշվարկով 1 000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ 
Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 69 000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 2 դեպք: 
Նախկինում արձանագրված 1  դեպքով նշանակվել է  50 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 9 հանձնարարագիր, որից` 
     3-ը՝ ընդերքօգտագործում,
     2-ը՝ հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման
     1-ը՝ ՓՀԷԿ,
     1-ը՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում,
     1-ը՝ արտադրություն,
ծառայություններ,
     1-ը՝ ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի տրամադրման ծառայություններ։

Նախկինում իրականացված 6 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 19 որոշում՝ 1 290 000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 489 428 ՀՀ դրամի չափով։  Տրվել է խախտումները վերացնելու մասին 1 հանձնարարական։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ (ընդհանուր՝ 581 120 ՀՀ դրամ)։ 
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1 195 000 ՀՀ դրամ: