Նորություններ
-
28 հուլիս 2021 Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանին կից հասարակական խորհրդի նախաձեռնությամբ նախարարությունում հանդիպում-քննարկում էր կազմակերպվել սպիտակ արագիլների աղտոտման հիմնախնդրի վերաբերյալ Քննարկմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, նախարարին կից հասարակական խորհրդի անդամներ, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ և բնապահպանական ոլորտը լուսաբանող լրագրողներ։
-
28 հուլիս 2021 Կարճ ժամանակում հանրությանը տեսանելի կլինի Անտառային կոմիտեի արագ արձագանքման խմբի գործունեությունը Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի է ունեցել անտառային հողերի՝ օրենքով սահմանված նպատակներով օգտագործման տալու կարգի և վարձավճարների, ինչպես նաև անտառային ծառայություն ստեղծելու վերաբերյալ խորհրդակցություն։
-
27 հուլիս 2021 Օր առաջ պետք է լուծվի Արաքս գետի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման խնդիրը. իրավախախտները գերատեսչությունների ուշադրության կենտրոնում են Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Արաքս գետի ավազանից ավազի արդյունահանման խնդիրների վերաբերյալ։
-
27 հուլիս 2021 Ահազանգ է ստացվել Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման մասին Շրջակա միջավայրի նախարարությունը և նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն օրերս ահազանգ է ստացել, որտեղ կից լուսանկարներով ներկայացված են Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման դեպքեր:
-
26 հուլիս 2021 ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գայանե Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Այսօր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը գերատեսչության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին։