Շրջակա միջավայրի նախարարության, Ներքին գործերի նախարարության, ՏԿԵՆ Ջրային կոմիտեի, «Ջրառ» ՓԲԸ-ի և «Միջազգային էներգետիկ կորպորացիա» (ՄԷԿ ) ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, 2025 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառի դադարեցմամբ պայմանավորված՝ իրականացվել է Սևան ՀԷԿ-ի ջրընդունիչի աջ և ձախ վահանակների վերամբարձ մեխանիզմների շարժաբերների կնքում:
2025 թվականի սեպտեմբերի 12-ին ընդունվել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որում 2025 թվականին Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 200 մլն մ3, ինչը նաև ամրագրվել է Կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 13-ի 1315-Ա որոշմամբ։
Սևանա լճից բացթողումը սկսվել է 2025 թվականի հունիսի 6-ին և ավարտվել է սեպտեմբերի 27-ին՝ կազմելով 180.965 մլն մ3։ 2025 թվականի հոկտեմբերի 28-ին իրականացվել է Սևան ՀԷԿ-ի ջրընդունիչների վահանակների շարժաբերների կապարակնքում։
