Նորություններ
-
29 հուլիս 2022
ԱԻՆ փրկարարները սպիտակագլուխ անգղ են հայտնաբերել
Հուլիսի 28-ին, ժամը 16։40-ին ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները քաղաքում շրջայց կատարելիս նկատել են անգղ, որը չի կարողացել ինքնուրույն թռչել։
-
29 հուլիս 2022
Օրը մեկնարկենք դրական լուրերով
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին:
Ընձառյուծը Հայաստանի կենդանական աշխարհի ամենատպավորիչ և կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից մեկն է:
-
28 հուլիս 2022
Երևան քաղաքի «Թիվ 6 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախադպրոցական սաները Հայաստանի բնության պետական թանգարանում
Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական կրթության և դաստիարակության որակի բարելավման, հասարակության էկոլոգիական գիտակցության և մտածելակերպի կայացման և էկոլոգիական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բնապահպանական կրթության կազմակերպման գործընթացը։
-
28 հուլիս 2022
Արփի լիճ
Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ լիճը, Սևանա լճից հետո, Արփի լիճն է, հյուսիսի մարգարիտը։
Ծովի մակերևույթից 2025 մ բարձրությամբ լիճն իր շրջակայքով նաև Հայաստանի ամենայուրահատուկ անկյուններից է։
-
28 հուլիս 2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն աշխատանքային այցով եղել է Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ում։
Նախարարի տեղակալին այցի ընթացքում ուղեկցել է նախարարի օգնական Պարույր Սիմոնյանը։
Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ընկերության աշխատանքների ընթացքին և ՓԲԸ-ում իրականացված բարեփոխումներին։