Նորություններ
-
2 օգոստոս 2022
Forbes-ը «Կովկասի բնության հրաշալիքների» ցանկում ներառել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և «Դիլիջան» ազգային պարկը
Forbes ամսագիրը հոդված է հրապարակել եվրասիական Կովկասի հինգ հիասքանչ բնական հրաշալիքների մասին, որոնք պետք է այցելել։
Ամսագրում նշված է, որ այս եզակի տարածաշրջանը հարուստ հնարավորություններ ունի էկոտուրիզմի և բացօթյա արկածների զարգացման համար։
-
2 օգոստոս 2022
Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից էկոկրթական խաղ է մշակվել
ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Ապագա առաջնորդների ներգրավում․ երիտասարդների համար հարմավողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի նպատակն է զարգացող երկրներում կրթել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում առկա խնդիրների համատեքստում նորարարական լուծումներ և փոփոխություններ նախաձեռնող երիտասարդների նոր սերունդ՝ ավագ դպրոցի աշակերտների համար կայուն թվային կրթության ստեղծման և ներմուծման միջոցով:
-
1 օգոստոս 2022
«Արևիք» ազգային պարկում մեկնարկել է նոր արահետի նախագծման աշխատանքները
Հունիսի 19- 26-ը Շրջակա մջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկում անցկացվել է «Երիտասարդներ հանուն փոփոխության. Սյունիք 2022» ծրագրի առաջին փուլը, որն իրականացվել է «Արահետներ փոփոխության համար» ՀԿ-ի, «Տրանսկովկասյան Արահետ» ՀԿ-ի և ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի համագործակցության շրջանակներում՝ Կովկասի բնության հիմնադրամի և ԱՄՆ Անտառային Ծառայության համաֆինանսավորմամբ:
-
1 օգոստոս 2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն ընդունել է մի շարք պաշտոնատար անձանց
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Իհաբ Նասրին, Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Բահաա Դիսուկիին, Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանության փոխդեսպան Մոհամեդ Սալահին և ՀՀ Արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության կցորդ Մկրտիչ Կարապետյանին։
-
1 օգոստոս 2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հետևել է «Խոսրովի անտառ պետական արգելոցի» տարածքում անցկացված «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Օղիկյանը և այլ գերատեսչությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ հետևել են Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից «Խոսրովի անտառ պետական արգելոցի» տարածքում անցկացված «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը: