Նորություններ
-
28 հուլիս 2022
Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում
Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու նպատակով կազմակերպված քննարկում շահագրգիռ գերատեսչությունների գործընկերների հետ։
-
26 հուլիս 2022
Դաշտային այցելություն Գեղարքունիքի մարզ ԳՄՀԸ ԷԿՈսերվ ծրագրի գործընկերների կողմից
Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) ԷԿՈսերվ բնապահպանական ծրագրի շրջանակներում գործընկեր նախարարությունների ներկայացուցիչների հետ համատեղ կազմակերպվել է մի շարք գործողությունների արդյունքների ուսումնասիրությանն ուղղված դաշտային այցելություն Գեղարքունիքի մարզ:
-
26 հուլիս 2022
«Մեկ պատուհան» հարթակի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարությունում գործարկվել է «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգը
Տեղեկացնում ենք, որ Շրջակա միջավայրի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ 2022 թվականի հուլիսի 25-ից ներդրվել և հասանելի է «Թույլատվական փաստաթղթեր» տրամադրելու էլեկտրոնային համակարգը, որով որով հնարավորություն է ընձեռնվել Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արտաքին տնտեսական գործունեության շրջանակներում տրամադրվող թույլատվական փաստաթղթերի (լիցենզիա, թույլտվություն, եզրակացություն և այն) գործընթացներն իրականացնել առցանց:
-
26 հուլիս 2022
ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում քննարկվել են հարմարվողականության վերաբերյալ հաղորդակցության և իրազեկման ազգային ռազմավարության նախագիծը և առաջարկվող միջոցառումների ցանկը
Հուլիսի 22-ին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծարգրի շրջանակում կազմակերպված աշխատաժողովի ընթացքում ներկայացվել և քննարկվել է ծրագրի շրջանակում մշակված հարմարվողականության ազգային ծրագրի գործընթացի և կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ հաղորդակցության և իրազեկման ազգային ռազմավարության նախագիծը և առաջարկվող միջոցառումների ցանկը:
-
26 հուլիս 2022
Սեփական միջոցներով COP27 –ին մասնակցության հայտերի ընդունում
2022 թվականի նոյեմբերի 7-18 -ը Եգիպտոսում կայանալիք #COP27 կլիմայական համաժողովին ընդառաջ, Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը ձևավորելու նպատակով, Շրջակա միջավայրի նախարարությունը հրավիրում է կլիմայի փոփոխությամբ հետաքրքրված բոլոր շահագրգիռ անհատներին