Նորություններ
-
14 նոյեմբեր 2022
Հետևեք Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցների իրադարձային լրահոսին շաբաթական պարբերականությամբ
Անցնող շաբաթը նախարարությանը ենթակա կառույցներում ևս նշանավորվել է համապետական ծառատունկով։ Հանրապետության տարածքում շուրջ 130 հա ծառատունկ է իրականացվել, տնկվել է 451 000 տնկանյութ։
Այսպիսով՝ անցնող շաբաթվա ընթացքում, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ամենօրյա աշխատանքին զուգահեռ՝
-
11 նոյեմբեր 2022
ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանն ու Տիգրան Գաբրիելյանն ընդունել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանին և համալսարանի Բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գևորգյանին
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանն ու Տիգրան Գաբրիելյանն ընդունել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանին և համալսարանի Բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գևորգյանին։
-
11 նոյեմբեր 2022
Նոյեմբերի 11-ն Էներգախնայողության միջազգային օրն է
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Էներգախնայողության միջազգային օրը, որի հիմնական նպատակն է ուշադրություն հրավիրել ռեսուրսների օգտագործմանն ու էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացմանը:
-
11 նոյեմբեր 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն աշխատանքային այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն աշխատանքային այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում է (Շարմ Էլ Շեյխ)՝ Միավորված ազգերի կազմակերպության շրջանակային կոնվենցիայի շրջանակներում կայանալիք 27-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով։
-
9 նոյեմբեր 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի համաժողովին հանդես է եկել ելույթով
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 7-ին Շարմ Էլ Շեյխում ընթացող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին հանդես է եկել ելույթով: