Նորություններ
-
16 նոյեմբեր 2022
COP27-ի շրջանակում՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները երկկողմ հանդիպում են ունեցել ԱՍԳ գործընկերության ներկայացուցիչների հետ
Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի՝ COP27-ի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները երկկողմ հանդիպում են ունեցել ԱՍԳ գործընկերության (ազգային մակարդակով սահմանված գործողությունների/ներդրումներ, NDC) ներկայացուցիչների հետ։
-
15 նոյեմբեր 2022
Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառներում սկսվել են սանիտարական հատման աշխատանքները
Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառներում սկսվել են սանիտարական հատման աշխատանքները:
-
14 նոյեմբեր 2022
COP27-ում ներկայացվել է կլիմայի փոփոխության տասը հիմնական գաղափարները 2021 թվականից ի վեր
Բնական և սոցիալական գիտությունների աշխարհի առաջատար փորձագետները COP27-ում ներկայացրել են կլիմայի փոփոխության տասը հիմնական գաղափարները 2021 թվականից ի վեր:
-
14 նոյեմբեր 2022
Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է «Green Green» հասարակական նախաձեռնության համահիմնադիր Արամ Քոսյանին և «Աղբ թափելն ամոթ է» և «Մաքրապատում» նախաձեռնությունների համահիմնադիր Հակոբ Միկոյանին
Կարևորելով հասարակական նախաձեռնությունների և քաղաքացիների լայն ներգրավումը շրջակա միջավայրի վիճակի բարելավման գործում , այսօր նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է «Green Green» հասարակական նախաձեռնության համահիմնադիր Արամ Քոսյանին և «Աղբ թափելն ամոթ է» և «Մաքրապատում» նախաձեռնությունների համահիմնադիր Հակոբ Միկոյանին։
-
14 նոյեմբեր 2022
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Կիպրոսի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղի զարգացման և շրջակա միջավայրի նախարարության միջև համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է կնքվել
Միավորված ազգերի կազմակերպության շրջանակային կոնվենցիայի շրջանակներում կայանալիք 27-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում (Շարմ Էլ Շեյխ) գտնվող Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և Կիպրոսի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղի զարգացման և շրջակա միջավայրի նախարար Կոստաս Կադիսը փոխըմռնման հուշագիր են ստորագրել։