Շրջակա միջավայրի նախարարության Հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ Նարինե Հակոբյանը մասնակցել է Գերմանիայի Դաշնության Բոն քաղաքում կայացած երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի (IWG on Drougt) առաջին հանդիպմանը:
Աշխատանքային խումբը ստեղծվել է կառավարությունների կողմից Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի (UNCCD) կողմերի 14րդ նստաշրջանի ընթացքում,երաշտի ազդեցությունների դեմ պայքարի արդյունավետ քաղաքականության և իրականացման միջոցառումներ մշակելու համար՝ ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի համատեքստում:
Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ագային համակարգող Նարինե Հակոբյանը հանդիսանում է երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբում Կենտրոնական և Արեվելյան եվրոպայի երկրների տարածաշրջանային ներկայացուցիչ:
Հանդիպման ընդացքում քննարկվել են երաշտի հարցերով առկա քաղաքականության վերանայման և ինստիտուցիոնալ համակարգման, երաշտին պատրաստվածության և արձագանքման շրջանակների ընդլայնման հարցերը, ինչպես նաև Կոնվենցիայի համաձայն երաշտի արդյունավետ հաղթահարման մակարդակները՝ աղետների ռիսկի նկատմամբ ավելի լայն, ամբողջական և ինտեգրված մոտեցման համատեքստում:
Կողմերի կողմից սահմանվել և հաստատվել է հաջորդ հանդիպումների ժամանակացույցը և ճանապարհային քարտեզը: