ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.12.2022
Հաստատվել են Սևանի և Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքների 2022-2027 թվականների կառավարման պլանները

Կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 8-ի N1912-Ն և N1909-Ն որոշումներով հաստատվել են Սևանի և Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքների 2022-2027 թվականների կառավարման պլանները, որոնք հասանելի են Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում http://www.env.am/shrjaka-mijavayr/javazanajin-karavarman-planner։
Ջրավազանային կառավարման պլանի հիմնական նպատակն է հավասարակշռել ջրօգտագործողների, ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները, ինչպես նաև աջակցելու ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին, վարչական մարմիններին և հանրությանը՝ ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը, և վերջին հաշվով դրանց արդյունավետ օգտագործմանը: