Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը և նախարարի իրավախորհրդատու Լևոն Աղասյանը մասնակցում են Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի տասնհինգերորդ հանդիպմանը։
ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» (CBD) կոնվենցիան ՀՀ –ն վավերացրել է դեռևս 1992 թվականին, որը համարվում է Կենսաբազմազանության պահպանության առանցքային կոնվենցիան:
Հանդիպումների ընթացքում տեղի է ունենալու երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպում-քննարկում՝ քաղաքական թափ ապահովելու 2020 թվականից հետո կենսաբազմազանության գլոբալ շրջանակի և այլ որոշումների ընդունման և արդյունավետ իրականացման համար։
Հանդիպումների ընթացքում քննարկվելու և վերջնկան հաստատում են ստանալու 2020-2030 թվականների կենսաբազմազանության նոր համաշխարհային ռազմավարության նախնական փաստաթուղթը և 2030-2050 թվականների հավակնոտ ծրագրային առաջարկները։
Այս պահին համաշխարհային ռազմավարությունը բաղկացած է 4 հիմնական նպատակներից և 22 թիրախներից:
Փաստաթուղթը բաժանված է 4 աշխատանքային խմբերի:ՀՀ-ն
ներգրավված է երկրորդ աշխատանքային խմբում, որտեղ ներառված են 1-8 թիրախները: 1-8 թիրախները համարվում են ռազմավարության այն կարեւորագույն թիրախները, որտեղ ներառված են.
Էկոհամակարգերի և դեգրադացված տարածքների վերականգնումը,
ԲՀՊՏ-ների ստեղծումը և ընդլայնումը,
Կլիմայի փոփոխությունը,
Կապերի ապահովումը,
Ex-Situ և In –Situ կենդանիների պահպանությունը,
Կայուն զարգացումը
Կարևոր թիրախներից անհրաժեշտ է առանձնացնել Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 3-րդ թիրախը, ըստ որի մինչև 2030 թվականը պետք պահպանել (ստեղծել պահպանվող տարածքներ) մոլորակի ցամաքային տարածքների և ծովերի առնվազն 30% -ը:
4-րդ թիրախում ամրագրված է բնության մեջ և անազատ պայմաններում կենդանիների վերարտադրությունը և պահպանությունը:
Նոր Ազգային ռազմավարությունների և գործողությունների պլանների մշակման ժամանակ կարևորվում է նաև հաշվի առնել ավանդական հմտություները, տեղական բնակչության և գյուղատնտեսության ներգրավումը կենսաբազմազանության պահպանության գործընթացներին՝ որպես կարևոր բաղադրիչ:
Կարևոր է նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավման անհրաժեշտությունը բնապահպանական խնդիրների լուծման ոլորտում:
